Մենք կողմ ենք բանակցությունների միջոցով այսքան ձգձգված ղարաբաղյան ճգնաժամի քաղաքական կարգավորմանը: Այս մասին հունիսի 4-ին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ որպես հարևան երկիր, որպես մի երկիր, որը երկու ինքնիշխան պետությունների հետ բարեկամության, փոխգործակցության և համագործակցության երկար պատմություն ունի, որպեսզի ունենանք մեր կառուցողական ներդրումը: Չնայած արմատական առաջխաղացումներ չկան, բայց կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է», - ասել է Զախարովան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67249