Իրավիճակը երկրում վատթարանում է, սա նշանակում է, որ մեր բուժհաստատություններն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ այդ մասին չգիտի: Ըստ վարչապետի, հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները.
«Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս նկատմամբ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցառումներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,- հայտարարեց վարչապետը:
VERELQ-ը հիշեցնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք: Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 11 221-ի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67195