Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, անցած մեկ օրում ունեցել ենք 6 մահ և ևս 9 մահ, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Վարչապետը նշեց՝ սա նշանակում է, որ ունենք հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց չենք կարողանում ժամանակին հոսպիտալացվել։
Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 11 221-ի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67164