Պարետատունը որոշել է, որ հանրային բաց տարածքներում դիմակ կրելն այսուհետ լինելու է պարտադիր: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, բացառություն կարվի մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ, հեծանիվ վարողների համար։
VERELQ-ը հիշեցնում է, որ մինչ այժմ հանրային բաց տարածքներում պարտադիր էր միայն դիմակի առկայությունը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67156