Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
«Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը:
Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67112