Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, Բորիս Ալավերդյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Յուրի Հայրապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վասիլի Աթաջանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67079