Օրական 500-ը դարձնենք օրական 5. Փաշինյանի հորդորը

Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները եւ հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Այս հորդորով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաեւ խախտման հասցեն։


Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունը ապահովելու համար։


Օրական 500-ը դարձնենք օրական 5։
Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»,- գրել է վարչապետը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67075