Հունիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։35-ի սահմաններում սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի «Գոռնայա Արմենիա» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ծառին։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/67029