Զբոսաշրջության ոլորտում քայլերի պլանավորում է իրականացվում, օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը օրակարգում են: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսերից: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով, այժմ աշխատում են առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձեւակերպելու ուղղությամբ:
«Մենք հաշվի ենք առնելու համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարևոր չեն»,- շեշտեց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66991