Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը․
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,- գրել է Պողոսյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Փաշինյանը տիկնոջ հետ մայիսի 21-ին Արցախում մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66963