Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66879