Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Այս մասին ասված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:
«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշվում է Faceboօկ-յան էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66831