Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:


«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ 


Ռումինիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը»,- գրել է պատգամավորը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66821