Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։


Բարեկարգվում են՝


– Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները


– Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։


Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաեւ ապահովել վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։


Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաեւ բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։


Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում:



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66815