Մենք շարունակում ենք ընդլայնել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը հատուկ ինտենսիվ թերապիայի գծով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք ևս 100 ինտենսիվ թերապիայի մահճակալ՝ 50-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ն էլ՝ «Էրեբունի» ԲԿ-ում:
«Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են այդ գործընթացում, գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,- նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ունենք 316 ծանր, 53՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, իսկ թոքերի արհեստական սարքերին միացված է 17 քաղաքացի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66782