Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորում է ՀՀ-ին Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

Վրաստանի ԱԳՆ-ն Հայաստանի բնակչությանը շնորհավորում է Առաջին Ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ:


Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը տեղադրված է գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում:


«Անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի բնակչությանը՝ 1918 թվականի հիմնադրված Առաջին Ժողովրդավարական Հանրապետության կապակցությամբ: Այս անչափ կարևոր օրը Վրաստանը բարօրություն և հաջողություն է մաղթում մեր լավ հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի շնորհավորական ուղերձում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66772