Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ Այս մասին ասված է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարության մեջ։


«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- նշված է հայտարարության մեջ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66770