Հայաստան է հասել շարժական մամոգրաֆը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հայաստան է հասել շարժական մամոգրաֆը։


«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանել է Իտալիայից: Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։


Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»,- գրել է Facebook-ի իր էջում Թորոսյանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66764