ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Հանրապետության օրվա առիթով իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանին և հայ ժողովրդին: Եվրամիությունն այս դժվարին ժամանակներում Հայաստանին աջակցում է որպես մերձավոր և հուսալի գործընկերոջ, և կշարունակի դա անել: Մաղթում ենք հայ ժողովրդին ամենայն բարիք, հոգ տարեք ձեր մասին», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66741