Մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից 15 մահվան դեպք։ Նրանցից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43։
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:
"Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած", - հայտնում են ԱՆ-ից։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66723