Մամուլ. Երևանի փոխքաղաքապետը չուզելով աշխատում ու չուզելով պարգևատրվում է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս փետրվարի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվելու։ Այդ հրապարակային դիմումից անցել է երեք ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որևէ նորություն չկա։ Ավելին՝ նա շարունակում է աշխատել և պարգևատրումներ ստանալ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց․ «Կապված կորոնավիրուսի վարակի առաջացրած բարդությունների և արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ, Երևան համայնքի բյուջետային մուտքերի ու ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել քաղաքային իշխանության, հատկապես ֆինանսական բլոկի համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումն առժամանակ հետաձգվել է։ Այսպիսով՝ ստացվում է, որ Հայկ Սարգսյանը չուզելով, դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, դեռ շարունակում է աշխատել և յուրաքանչյուր ամիս նաև պարգևավճար է ստանում։ Այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգևավճար, իսկ ապրիլին էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել էին յուրաքանչյուրը 1 մլն 800-հազարական դրամով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 5-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, և այդ պաշտոնը միչև այժմ թափուր է: Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնում կարող է նշանակվել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով 2018թ. մի կարճ ժամանակ եղել է բնապահպանության նախարարի տեղակալ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որեւէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան իրադարձությունները քննող հանձնաժողովի հաջորդ հյուրը լինելու է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինս կհարցաքննվի մայիսի 29-ին՝ տեսակապի միջոցով, քանի որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է, և նրան քննելու հնարավոր միակ տարբերակն այս պահին տեսակապն է։ Ավելի վաղ հանձնաժողովի հյուրերն են եղել նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ Հայաստանից ու Արցախից։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին հրավիրել են երկու անգամ։ Վերջինիս լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի տված որոշ պատասխաններից հետո։ Հանձնաժողովի հրավերը մերժել է միայն ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որն, ի դեպ, առանցքային պաշտոնյա է եղել այդ օրերին՝ ամենաշատ ինֆորմացվածն ու գլխավոր պատասխանատուներից մեկը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ երեկ հրաժարական տված մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանին կարող է փոխարինել Խաչիկ Գալստյանը: Վերջինս ժամանակին աշխատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, իսկ այժմ աշխատում է Վանեցյանի գրասենյակում: Վանեցյանի գրասենյակը փաստացի ղեկավարում է Արսեն Բաբայանը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարանք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք», երեկ Ազգային ժողովում ասել է «իմքայլական» Ալեն Սիմոնյանը: Այս ձեւակերպումը, առավել եւս այս նախադասությունն արտաբերելու տոնը լավագույնս է բնութագրում այսօրվա իշխանություններին: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, թե նման պնդման քանի տոկոսն է գոնե մի քիչ մոտ իրականությանը: Ցանկացած իշխանություն պարբերաբար նման հայտարարություններ արել ու անում է որոշակի PR էֆեկտ ապահովելու, հատկապես թիմին կուռ պահելու նպատակով: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին: Հենց այս կետից են նաեւ սկսվում իրականությունից կտրվելու գործընթացը, մեծամտության եւ անսխալականության բարդույթները: Դրանից ելնելով էլ նույն այդ իշխանությունը սրընթաց կորցնում է իր վարկանիշն ու վստահության պաշարը: 


Ցավոք, այսօրվա իշխանություններն այդ ճանապարհին են, ու այդ մասին են վկայում բազմաթիվ երեւույթներ, այդ թվում՝ ընդդիմախոսների հետ շփվելու ոճն ու բառապաշարը, հասարակության նկատմամբ «մուննաթը» տարբեր թեմաների հետ կապված, ամեն ինչում բոլորին մեղադրելու մոլուցքը (բնականաբար, իրենցից բացի): Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ամբողջովին տապալած, սակայն իր միակ սխալը հանրությանը չափից ավելի վստահելը համարող, օրումեջ տեսակետ փոխող իշխանությունը առկա վիճակի հաղթահարման, տնտեսական ահագնացող ճգնաժամի դեմն առնելու մասին մտածելու փոխարեն շարունակում է պնդել, թե ամեն ինչ վատ է, քանի որ ՍԴ գործող դատավորներին չեն կարողացել փոխել, ուստի նոր օրենքներ են պետք, նոր կարգավորումներ են պետք: Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք: Կարեւորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը: Ահա ամբողջ տրամաբանությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։ Հետեւելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։ Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության վերացումից հետո կառավարությունում և պետական կառավարման համակարգում սպասվում են արմատական կադրային փոփոխություններ: Խոսքը վերաբերում է հատկապես մարզպետների, որոնց մի մասի աշխատանքից վարչապետ Փաշինյանը խիստ դժգոհ է: Մասնավորապես պլանի տակ են Շիրակի և Արարատի մարզպետները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ եւ շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, եւ նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, եւ առաջիկայում կներկայացվեն: Տեխնիկական խնդիրներ եղել են, եւ մենք ի սկզբանե էլ ասել էինք, որ բազան չափազանց հին է եւ առաջացնում է խնդիրներ», – նշեց Հարությունյանը: Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետեւեն։ Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո` 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած վենդետայի հետ կապված, որը դրսեւորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով եւ վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։ Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո կրքերը չէին հանդարտվել, եւ Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, եւ ջարդուփշուր էին արել հիվանդանոցի գույքը, որից հետո կտրել էին հիվանդանոցում պառկած մարդկանցից երկուսի պարանոցը»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»: Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը՝ իրականության ճշգրիտ ներկայացումները չեն: Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձեւաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների եւ այլ հանրային միավորների միջոցով: Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Հետեւաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին ՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձեւավորվեցին Առաջին հանրապետության պետական ինստիտուտները եւ Ազգային կառավարությունը»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66706

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel