Հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել: Լուրը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։


Նրա խոսքով, վարակակիրը 23-ամյա աղջիկ է, որն այս պահին հիվանդանոցում է: 


«Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտնեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66617