Դավիթ Բաբայանն ընդունել է Արայիկ Հարությունյանի առաջարկը

Ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը և այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Լինելով նաև Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես և իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում»,- գրել է նա:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66612