Արայիկ Հարությունյանն ազդարարել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին

Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը այսուհետ դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Արցախում ստեղծվելու է նաեւ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որում ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։


Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


 


Ներկայումս, նրա խոսքով, ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են գործում:


Նախագահը նշել է, որ փոփոխության է ենթարկվելու Մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ վերածվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության:


Ըստ նախագահի՝ ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու են նոր ձեւավորվող կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։ Լինելու են նաեւ կադրային խոր փոփոխություններ, մի շարք պաշտոնյաներ լքելու են իրենց պաշտոնը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66576