Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ

Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով:


Ինչպես հայտոնւմ են Առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:


Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։


"Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ", - նշվու է հաղորդագրության մեջ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66567