Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 52554 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք և 75 առողջացած։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում։ Նրա խոսքով, ունենք 48 ծայրահեղ ծանր, 16 պացիենտ արհեստական շնչառության վրա է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66566