Քաղաքագետ. Էրդողանն այնպիսի քաոսի մեջ է ներքաշել Թուրքիային, որից դեռ երկար ժամանակ դուրս գալ հնարավոր չէ

Էրդողանի նպատակն է ցանկացած գնով պահպանել սեփական իշխանությունն ու թույլ չտալ քրդական պետականության ձևավորումը: Այդ պատճառով Անկարայում ահաբեկչությունից ժամեր անց Էրդողանը մեղադրել է քրդերին: Այդ մասին հայտարարել է Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

Նա նշել է, որ վերջերս Էրդողանը փորձում էր ստեծղել Մեծ Օսմանյան կայսրությունը և անգամ կոպտում էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին: Այժմ նրան մնում է հետ մղել տարբեր հարձակումները՝Էրդողանի գործողությունները սկսել են կրել քաոսային բնույթ: Թուրքիայի նախագահը սկսել է հարձակումները սեփական ընդդիմության դեմ պայքարը, հրետակոծում է Թուրքիայի, Սիրիայի քրդերին, փոխանցում է lifenews.ru կայքը:

Մուխինը նշել է, որ ամենահետաքրքրականը կայանում է նրանում, որ Էրդողանի հեռանալուց հետո տարածաշրջանում անկայունությունը կպահպանվի երկար ժամանակ:

Իր նախագահությամբ նա ստեղծել է այնպիսի պայմաններ, որ մեկ ակնթարթում չեն կարող վերանալ փախստականներկ հարցը, ինչպես նաև չի վերանա ՌԴ-ի հետ բիզնես կոմունիկացիայի խնդիրները, ինչպես նաև Իսլամական պետությունն ու նրա հետ թուրքական ղեկավարության ստվերային համագործակցությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/6656