Վեց մահ կորոնավիրուսից և մեկ մայրական մահ. ԱՆ

Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան 6 դեպք:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:


«Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,- ասված է հաղորդագրության մեջ։


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66487