Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 4 մարդ: Այսպիսով, հանրապետությունում կորոնավիրուսից մահացել է 81 մարդ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 71 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 33 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66465