Մայիսի 22-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 28 է:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:
Այսպիսով` Հայաստանում մայիսի 22-ին կորոնավիրուսային հիվանդությամբ 322 նոր դեպք է հաստատվել և 293 առողջացած։ Արձանագրվել է չորս մահ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66409