Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։


Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:


Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանել։ Նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66383