Արցախի յոթերորդ գումարման Ազգային ժողովը փակ քվեարկությամբ մայիսի 21-ին խորհրդարանի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:
Քվեարկությանը մասնակցած 33 պատգամավորից Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 29 պատգամավոր, դեմ՝ 4-ը։
Ներկայումս ԱԺ-ն շարունակում է նիստը, որի ընթացքում ընտրվելու են նախագահի տեղակալն ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66370