Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը անհրաժեշտ է համարում հակաճգնաժամային կառավարության ստեղծումը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,- գրել է ԱԱԾ նախկին ղեկավարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66357