Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է երեք քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
VERELQ-ը հիշեցնում է, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66354