Կորոնավիրուսի հետ կապված իրավաիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել. վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում իրավաիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մայիսի 20-ին արձանագրվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, ընդհանուր 70 մահ:


Փաշինյանը նշեց, որ հանրության շրջանում զարմանալի լուրեր են շրջանառնում առ այն, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ:


«Իսկ դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով պայմանավորված մահեր: Ուզում եմ նորից ընդգծել, որ առաջին օրվանից մենք որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել», - ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված որևէ մանիպուլյատիվ տեղեկություն չի փոխանցել հանրությանը:


«Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել», - հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ անհրաժեշտ է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առելու համար, որպեսզի «ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների»: «Մենք պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտի»,-ասաց վարչապետը:


Վարչապետն արդարացի համարեց մարդկանց դիտարկում առ այն, որ թեև դիմակներ կրելու պարտադրանք է սահմանված, սակայն կառավարության նստերում այդ կանոնը հաճախ չի պահվում: «Շատ ճիշտ դիտարկում է: Մենք պետք է ապահովենք պետական մարմիններում այդ պահանջի կատարումը», - նկատեց Փաշինյանը:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66348