Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին: «Արարատ-73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66306