Մայիսի 20-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 27 է:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:
Այսպիսով` Հայաստանում մայիսի 20-ին կորոնավիրուսային հիվանդությամբ 230 նոր դեպք է հաստատվել և 255 առողջացած։ Արձանագրվել է երեք մահ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66287