Մամուլ. Ո՞ւմ գլխին է «ջարդվելու» ծխախոտի սկանդալը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» եւ հրապարակային պատժի կազմակերպմամբ։ Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։ Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ»: Այս արտահայտությունն արել է երկրի վարչապետը: Ոչ ընդդիմադիր Փաշինյանը, այլ ամբողջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել է այն մարդկանց հասցեին, որոնք հավատում են իշխանության հետ կապված այս կամ այն բացասական տեղեկությանը: Սա երեւի ամենավտանգավոր ձեւակերպումներից մեկն է, որ կարող էր տալ հանրապետության վարչապետը: Այստեղ մի քանի խնդիր կա: Աշխարհի բոլոր երկրներում ոչ մի ուժ իշխանության չի գալիս թալանելու, ապօրինություն անելու, վատ կառավարելու կամ մարդկանց կյանքը չլավացնելու խոստումներով: Ընդհակառակը: Սակայն հաճախ լինում է հակառակը, ու շատ բնական է, որ մարդիկ կարող են նաեւ կասկածել: Շատ բնական է, որ մարդիկ կարող են հավատալ նշյալ կարգի տեղեկություններին: Հնարավոր չէ միշտ վստահություն պահել «ազնիվ խոսքի» վրա: Իսկ հերքելը միայն ստանդարտ նախադասությունը չէ, թե «այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», կոնկրետ հակափաստարկներ են պետք մարդկանց: Մյուս կողմից՝ չի կարող վարչապետը «կապ չունենալ» երկրի որեւէ քաղաքացու հետ, ինչ դիրքորոշում էլ նա ունենա, ի սկզբանե ընդդիմադիր եղած լինի, հիասթափված, թե կասկածող: Հակառակ դեպքում մի օր գործող իշխանությունը կարող է «կապ ունենալ» միայն փոքրամասնության հետ: Առավել եւս, երբ իշխանության հետ որոշակի հարցերում անհամաձայն մարդիկ հիմա էլ սորտավորվում են «փչացածության աստիճանով»: Ընդ որում, վարչապետն այս ամենն ասում էր բղավելով, նույնիսկ ձեռքերի «հայտնի» ժեստով, որը մեկ անգամ չէ, որ Փաշինյանն արել է, նաեւ ընդդիմադիր ժամանակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միությունը վերջին շրջանում բավական պասիվ է, քանի որ միության նախագահ Արա Աբրահամյանը վերջերս է վիրահատվել։ Այս մասին մեզ հայտնեց միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Վերջինս ընդգծեց, որ իրենք ավելի ակտիվ համագործակցել են նախկին իշխանությունների հետ, Սփյուռքի նախարարության միջոցով, չնայած համագործակցում են նաև նոր իշխանությունների հետ»։


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ: «Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո: տացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության կողմից գործարկված հակաճգնաժամային ծրագրերից օգտվել են նաև Արցախի Հանրապետության բնակիչները, ինչը, ըստ էության, սոցապ նախարարության բացթողումն է: Խոսքը հազարը գերազանցող շահառուների մասին է: Այդ գումարը, ըստ էության, հնարավոր չէ վերադարձնել, քանի որ Արցախի բնակիչները առցանց դիմել են օգնության համար, և նրանց դիմումը հաստատվել է օրինական կարգով»։


«Իրավունք» թերթը գրում է. «Ռուսաստանի մի շարք մարզերում, մասնավորապես` Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի եւ այլ տարածքների խանութներից անհետացել է հայկական էժան ծխախոտը: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, ծխախոտ կարելի էր ձեռք բերել նաեւ մասնավոր կարգով, ու քանի որ այն շատ էժան էր, վայելում էր մասսայականություն: Կա տեսակետ, որ հայկական սիգարետի առաքումը դադարեցվել է այն պահից, երբ Ռուսաստանի մաքսային մարմինները հայտնաբերել են երկու ինքնաթիռ` հայկական մաքսանենգ ծխախոտով: Այստեղից բխում է նաեւ, որ Ռուսաստանի վերոհիշյալ մարզերում վաճառվող հայկական ծխախոտի մեծ մասը եղել է մաքսանենգ, եւ ճիշտ ձեւակերպված եւ հարկերը մուծած ծխախոտի խմբաքանակներ չեն եղել: Եթե դա իրոք այդպես է, ապա այն պնդումները, որ այս վիճակը տեւում է երկու տարի, եւ Նիկոլի ջանքերով Հայաստանը ներքաշվել է մաքսանենգ ծխախոտի վաճառքի քրեական համակարգի մեջ, շատ նման է իրականությանը: Հասկանալի է, որ այդ ահռելի գումարները գնում էին այդ մաֆիոզ համակարգերի գրպանները, եւ շատ պարզ է, որ առանց ՀՀ կառավարության եւ անձամբ Նիկոլի տարիներ շարունակ այդպիսի մեծ ծավալներով մաքսանենգություն իրականացնել անհնար էր»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զվարթնոցի» օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ Ստեփան Փայասլյանին հարցրինք. այս օրերի աղմուկի պատճառ դարձած, Ռուսաստան թռիչք կատարած 2 ինքնաթիռն էլ կալանվա՞ծ են Ռուսաստանում։ «Ես չունեմ պաշտոնական տեղեկատվություն որեւէ օդանավի կալանման մասին, որովհետեւ հայկական որեւէ օդանավ այս պահին թռիչք չի իրականացնում, իսկ մնացած օդանավերը, որոնք այլ երկրների են, նման ինֆորմացիա մեզ չի փոխանցվում»: Ռուսական մամուլը գրեց, որ «Զվարթնոց»-ից մայիսի 9-ին թռիչք է եղել, որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ՀՀ ԱԻՆ-ի սպասարկման ինքնաթիռն է․ եթե այն կալանված է, ի՞նչ են անելու անհրաժեշտության դեպքում։ «Բացառված է, բոլոր թույլտվությունները, որոնք տրվում են մեկանգամյա չվերթների համար, վստահեցնում եմ` դրանցում որեւէ հայկական օդանավ չկա»: Լավ, ի՞նչ ինքնաթիռ է մայիսի 9-ին թռել «Զվարթնոց»-ից Վորոնեժ։ «Չեմ կարող ասել, իրավասու չեմ, թե Ռուսաստանում ինչ են անում, ես պնդում եմ՝ դրանք հայկական օդանավեր չեն»: Բոլոր դեպքերում, «սիգարետային» թռիչքներ եղել են։ «Նախորդ թռիչքը` դեպի Կրասնոդար, այո, եղել է, ինչ վերաբերում է երկրորդին, պետք է նայեմ, զանգահարեք 15 րոպեից»: 15 րոպեից պարոն Փայասլյանը խիստ բարեհամբույր ասաց. «Այո, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երեւան-Վորոնեժ»: Ի՞նչ բեռ է եղել, գիտեի՞ք։ «Ոչ, իրենք ընդհանուր գրում են, այդ թվում՝ եւ ծխախոտ»: «Այդ թվո՞ւմ», թե՞ միայն ծխախոտ։ «Որքան հիշում եմ` 90 տոկոսը` հիմնականում ծխախոտ»: Իսկ դրանք ակցիզավորվա՞ծ են, թե՞ կոնտրաբանդա, չե՞ք իմանում։ «Ես միայն թուղթ եմ տեսնում` սենյակումս»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների ներսում շարունակվում են քննարկումները՝ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մայիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նկատել էր, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ՝ սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի: Եվ այժմ կառավարությունը քննարկում է ճգնաժամը որեւէ ձեւով խորհրդարանում լուծելու տարբերակը, եւ այդ նպատակով արդեն ՀՀ արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողով: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին առաջիկայում սպասվող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մենք տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի հարցն իշխանությունները պետք է լուծեն երկու փուլով: Ինչպես հայտնի է, այժմ Սահմանադրության 15-րդ գլուխը սահմանում է, թե ինչպես է ընդունվում, փոփոխվում կամ հանրաքվեի դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն որեւէ մեխանիզմ չկա, որով կարող են հետ կանչել արդեն իսկ նշանակված հանրաքվեն:


Չնայած դրան, կար դրույթ, որով էլ արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր եղավ հետաձգել հանրաքվեն: Եվ ահա, այժմ առաջին հերթին նախագիծ կբերվի խորհրդարան, որտեղ օրենքում փոփոխություն անելու տարբերակով կավելացվի դրույթ, որով Ազգային ժողովը այսուհետ լիազորություն կունենա հանրաքվեի դրված նախագիծը հետ կանչել: Արդեն դրանից հետո, այն փոփոխությունը, որը պետք է իրականացվեր հանրաքվեի միջոցով, կարվի արդեն խորհրդարանում՝ քվեարկության միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանին, սակայն նա նշեց. «Այս պահին ժամկետ նշել չեմ կարող: Հրապարակման ենթակա նորություն լինելու պարագայում, անպայման կտեղեկացնեմ»: Նշենք, որ ի սկզբանե, մինչեւ հանրաքվեի դնելու որոշումը, այս տարբերակը եւս քննարկվել է, սակայն ի վերջո որոշում է կայացվել, որ հարցը պետք է լուծվի ժողովրդի քվեարկության միջոցով, այլ ոչ թե պատգամավորների: Եվ ահա, այժմ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, որոշում են կայացրել վերադառնալ հին տարբերակին, այլ ոչ թե սպասել, թե երբ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը սահմանափակ մարդիկ են մասնակցելու․ Շուշիի Երիտասարդության կենտրոն 100 հոգի են հրավիրել։ ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն նորընտիր պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները, ԼՂ նախկին նախագահը, ՀՀ վարչապետը։ «Էս օրերին մեզանից շատ մարդիկ են նեղանում, ովքեր նախորդ ինաուգուրացիաներին ի պաշտոնե մասնակցել են, այսօր` կորոնավիրուսի պատճառով, որոշվեց նեղ կազմով անցկացնել»,- ասաց Արայիկ Հարությունյանի խոսնակը: Հրավիրվել է նաեւ հայաստանյան էլիտան` կառավարություն, ԱԺ։ Կլինեն Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, ֆրակցիաների ղեկավարները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մայիսի 21-ին Շուշիում կայանալիք Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու են նաեւ Հայաստանի իշխանությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս այդ օրը Արցախում է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Արցախից հրավեր են ուղարկել ՀՀ ԱԺ-ից՝ մասնակցելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, նախագահի երեք տեղակալներին, ինչպես նաեւ խորհրդարանում գործող հանձնաժողովի նախագահներին: Ըստ մեր տեղեկությունների, որոշում կա, որ Արցախ կմեկնեն նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները: Այս օրերին իշխանությունների ներսում թեժ քննարկում է իրականացվում այն մասով, թե կոնկրետ քանի անձ պետք է մեկնի Արցախ՝ երդմնակալության արարաղությանը մասնակցելու համար, քանի որ վիրուսի տարածումից խուսափելու համար՝ ամեն ինչ արվում է սակավաթիվ մարդկանց Արցախ «ուղարկելու» ուղղությամբ: Ըստ մեր տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Արցախ է մեկնելու միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը՝ Նաիրա Զոհրաբյանը Արցախ չի մեկնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արցախում այդ օրը կլինի խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իսկ թե պատգամավորներից ով կմեկնի նրա հետ, դեռևս քննարկվում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) եւ 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են: Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը․․․ ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»: Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել եւ հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։ Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգեւատրում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում գնալով խորանում է տեսակետը, որ Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային ֆինանսական շուկայի կարևոր խաղացող։ Բանն այն է, որ տնտեսության ավանդական ոլորտներում կտրուկ և շատ արագ զարգացում դժվար է ապահովել, իսկ ահա ֆինանասական շուկայում ճիշտ քայլերի դեպքում հնարավոր է երկիր ուղղել լուրջ շրջանառություն: Այլ կերպ ասած՝ Հայաստանը «կրիպտո Շվեյցարիայի» վերածելու հնարավորություն ունի և այն թույլ կտա մեր երկրում բացել կրիպտոարժույթների (բիթքոյնների, էթերիում ևն) փոխանակման գրասենյակներ, բորսաներ, կանխիկացման կետեր, որն իր հերթին կաշխուժացնի տնտեսության այլ ճյուղեր ու երկիր կհոսեն հարյուր միլիոնավոր դոլարներ։ Ավելին՝ նման գործունեության համար որևէ խոչընդոտ չկա նաև Արցախի համար ու մեզ փոխացնեցին, որ կրիպտոարժույթների կանխիկացմամբ, առուվաճառքով զբաղվող հայկական ընկերություններից մեկն արդեն բացել է իր մասնաճյուղն Արցախում, որը դեռևս միակն է ու կարող է դառնալ Արցախի ֆինանասական անկախության բաղկացուցիչներից մեկը։ Առհասարակ այսօր աշխարհում շատ են վերլուծություններն առ այն, որ ապագան կրիպտոարժույթներինն ու էլեկտրոնային փողերինն է, իսկ նման պրոդուկտներ արդեն իսկ ստեղծել է Չինաստանը, Ճապոնիան, Ֆեյսբուք սոցիալական ցանցը և տարբեր կորպորացիաներ ու պետություններ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հրաժարական է ներկայացրել Էջմիածնի ՋՕ-ի հերթական տնօրենը՝ Արման Ղալեչյանը: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր այս տարվա սկզբին՝ հունվարին: Նա վերջին երկու տարվա ընթացքում ՋՕ-ի արդեն չորրորդ ղեկավարն է, որ նշանակվում և ազատվում է»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ ՏԻՄ-երի միջեւ փոխհարաբերություններում գոյություն ունեցող խութերին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։ Քանիցս ենք նշել, որ ներկայումս Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ամենացավոտ հատվածը հենց տարածքային կառույցներն ու «նախկին իշխանությունների» հետ ասոցացվող, իսկ ավելի ստույգ՝ «թրի տակով չանցած» համայնքապետներն են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում վերջերս քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ այդպիսի համայնքապետների հետ կապված կոնկրետ քայլեր են նախատեսվում իրականացվել՝ ընդհուպ ձերբակալություններ ու կալանավորումներ։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իրեն ամենաթույլն է զգում Լոռու եւ Սյունիքի մարզերում: Մասնավորաբար, Սյունիքում պլանավորել են մի շարք համայնքապետների նկատմամբ նման գործընթաց իրականացնել, ի մասնավորի խոսքը Կապանի եւ Մեղրիի համայնքապետների մասին է (Գորիսի քաղաքապետի նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, իսկ Կապանի քաղաքապետի բնակարանն են խուզարկել)։ Պատկերը տխուր է նաեւ Լոռու մարզում, որտեղ մոտ մեկ տարի է՝ թիրախում են Թումանյանի եւ Ստեփանավանի համայնքապետները, իսկ Օձունի եւ Շնողի համայնքապետների նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված։ Թե՛ մարզերի, թե՛ համայնքապետների ցուցակը, սակայն, սրանով չի սահմանափակվի: Ըստ մեր աղբյուրների, այս հարցում իշխանությունների համար իսկական մահակ է հանդիսացել նաեւ խորհրդարանի կողմից վերջերս վավերացված՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 2 շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի՝ Գեւորգ Փարսյանի եւ Մանվել Փարմազյանի տներում։ Խոսվում էր նաեւ Տաթեւի համայնքապետ Մուրադ Սիմոնյանի մասին։ Կապանի ձախողված ընտրություններից հետո եւ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, իշխանությունը, ասում են, որոշել է դիրքավորվել՝ Սյունիքում հեռացնելով ոչ յուրային համայնքապետերին։ Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը լսել է, որ գործընկերների տներում խուզարկություն են կատարել, իրեն դեռ չեն հասել, բայց շատ կուզենար, որ իր տունն էլ խուզարկեին։ «Դե, պապական տուն ա, կարող ա հնուց մնացած ոսկի-մոսկի գտնեին, ինձ էլ բաժին լիներ»,- կատակեց նա։ 2007-ից նա Տաթեւ համայնքի ղեկավարն է, 2016-ից, իր խոսքով, դաժան մրցակցության արդյունքում 3 թեկնածուից ժողովուրդն իրեն է ընտրել՝ 8 միավորված համայնքների ղեկավար։ «Որ իմ տակը մի բան լիներ, ինձ կընտրեի՞ն»,- մեր հարցին հարցով է պատասխանում նա։ «Մենք աղքատ մարդիկ ենք, բիզնես չենք կարողանում դնենք, տղաներիս մի բանի հասցնեմ․ գան խուզարկեն, որ ի՞նչ անեն։ Սոված-ծարավ չենք, բայց բիզնես չունենք»։ Մուրադ Սիմոնյանն ասաց, որ անկուսակցական է․ «Ես միշտ եմ ասել՝ իշխանության կողմնակից եմ, բայց կուսակցական չեմ»։ Համայնքապետի նկատմամբ կոշտ մեթոդներ չեն կիրառվում գուցե այն պատճառով, որ եկող տարվա փետրվարին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, կրկին առաջադրվելու մասին էլ դեռ որոշում չունի։ Քաղաքական «դաբրոյի» չի սպասում․ «Ես երբեք չեմ սպասել դաբրոյի, եւ 2016 թվականին էլ թերթերը գրեցին, որ վերջապես Տաթեւում արդար ընտրություն իրականացավ։ Ես արդեն 60 տարեկան մարդ եմ, ուղղորդելով չեմ աշխատի, ժողովուրդն ուզեց՝ կառաջադրվեմ, չէ՝ չէ»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66278

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel