Նարեկ Մալյանի դեմ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունը հաղորդում է, որ մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ «հակաօրինական գործողությունների վերաբերյալ»։


«Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։


Թեև Ոստիկանության հաղորդագրության մեջ ասված չէ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացիների անունները, սակայն հայտնի է, որ օրեր առաջ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ գլխավոր Դատախազություն՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ Է. Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին՝ ընդդեմ Նարեկ Մալյանի:


«Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել ստատուսում նշված անձանց՝ ներառյալ իմ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի, և դստերս՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի հանդեպ, ինչպես նաև կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել։ Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքերի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։


Հարգանքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության»,- ասվում է, մասնավորապես, Հարություն Մարությանի հաղորդման մեջ:


Նշենք, որ Նարեկ Մալյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, նրա` Երևանի ավագանու խորհրդի անդամ աղջկան և ազգագրագետ Հրանուշ Խառատյանին «կապիտուլյացիայի» պայմաններ էր առաջադրել:


«Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.


- Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:


- Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:


- Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:


- Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:


- Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ»,- ֆեյսբուքյան իր էջում պահանջել էր նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66273

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel