Ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի. վարչապետ

ՀՀ կառավարությունը գործնականում գրեթե ավարտել է խիստ սահմանափակիչ միջոցների կիրառման փուլը, և մայիսի 4-ից սկսել է իրականացնել համաճարակի դեմ պայքարի ապակենտրոնացված ռազմավարություն: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երեկվանից Հայաստանում հանվել են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները: Սակայն պահպանվել են սահմանափակումները կրթության, մշակույթի, զվարճանքի, հանգստի և հանրային միջոցառումների ոլորտներում: Պետական հատվածն աշխատում է հիբրիդային մեթոդով՝ համատեղելով գրասենյակային և հեռավար աշխատանքը:


Այսպիսով, այս փուլում մենք ամբողջովին հանել ենք կարանտինը և դա բերել է նոր դեպքերի որոշակի աճի: Փոխարենը, սակայն, ներդրվել են խիստ սոցիալական և տնտեսական անվտանգության կանոններ՝ հաստատվել են արձանագրություններ և կանոնակարգեր, որոնք պարտադիր են բոլոր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների և պետական հաստատությունների համար: Խիստ սահմանափակումների կիրառման հայեցակարգը վերածվել է խիստ նորմերի և վարքի կանոնների պահպանման հայեցակարգի: Դրա արդյունավետությունն, իհարկե, կախված կլինի ամբողջ հասարակության պատասխանատվության աստիճանից:


Խիստ կարանտինի ժամանակահատվածում մենք կարողացանք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի առողջապահական համակարգի տարանցիկային հզորությունը բարձրացնելու համար:


Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում մենք կանցկացնենք իրավիճակի մշտադիտարկում: Հուսով ենք, որ կարիք չի լինի վերադառնալ խիստ կարանտինային միջոցառումների կիրառմանը և կձևավորվեն պայմաններ՝ շարունակական համաճարակի պայմաններում հասարակության լիարժեք գործունեության և, մասնավորապես, տնտեսության գործունեության համար։


Զուգահեռաբար, կառավարությունն ընդունեց միջոցառումների փաթեթ` կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հասունացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաև տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից դուրս գալուն և ճգնաժամային ժամանակահատվածում զարգացման պայմանների ստեղծմանը:


Մեզ հաջողվեց նաև կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ առևտրի ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը և թույլ չտալ սպառողական գների արհեստական աճ: Կենտրոնական բանկի արդյունավետ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի տատանումները և ապահովվել է ֆինանսական կայունությունը»,- նշել է Փաշինյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66265

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel