ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հորդորը՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար պատասխանատու վարք դրսևորելու մասին:
«Կորոնավիրուսը դեռ պարտված չէ: Հետևաբար, խնդրում եմ ձեր վերաբերմունքը ձեր ընտանիքի հանդեպ, որը սրբություն է յուրաքանչյուրիս համար, արտահայտեք պատասխանատու կեցվածքով՝ պաշտպանելով ձեզ, որպեսզի չդառնաք կորոնավիրուսի կրողներ և վտանգի չենթարկեք և՛ մեծերին, և՛ փոքրերին»,- ասված է նախագահի ուղերձում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66258