Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է արձանագրվել:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Մայիսի 19-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66219