Երևանի «Նորքի տուն-ինտերնատ»-ում վարակվածների թվում են թե՛ այնտեղ բնակվող տարեցները և թե՛ հաստատության աշխատակիցները: Թեստավորվել է 70 անձ։ Այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, վարակվածներից 28-ն աշխատակիցներ են, որոնք մեկուսացվել են հյուրանոցներում, քանի որ չունեն սիմպտոմներ։ 17 տարեցներից 14-ը գտնվում են բուժհաստատություններում, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս երեք տարեց ինքնամեկուսացված են ինտերնատի տարածքում:
Վարակվածների մեջ կան քաղաքացիներ, որոնք ինտերնատում անկողնային բաժնում են գտնվում և նրանց առողջական վիճակը, անկախ վիրուսի առկայությունից, ծանր է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66198