Քննարկվում է «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը

ՀՀ հանրային խորհուրդը կքննարկի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու՝ Ազնավուր հիմնադրամի և շանսոնյեի որդի Նիկոլա Ազնավուրի առաջարկը։


«Նման առաջարկությամբ նրանք դիմել են ՀՀ կառավարությանը։ Ազնավուրի հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։


Նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով: 


Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով առաջարկությունը տեղադրվել է ՀԽ «Ֆեյսբուք»-ի էջում»,- տեղեկացնում են Հանրային խորհրդից։ 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66188