Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ 28 տարի առաջ այս օրը Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին:
«Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:
Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում»,-գրել է Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66174