Մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասված է դեսպանության հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66168