Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
VERELQ-ը հիշեցնում է, որ Արշավիր Ղարամյանը մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66166