Նոր հակառեկորդ. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 351 նոր դեպք է հաստատվել

Մայիսի 18-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ն` առողջացած, 61-ը` մահվան ելքով: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 25 է:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:


Այսպիսով` Հայաստանում մայիսի 17-ին կորոնավիրուսային հիվանդությամբ 351 նոր դեպք է հաստատվել և 94 առողջացած։ Արձանագրվել է մեկ մահ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66152