Համատարած վեթինգը բացառված չէ և այն կարող է լինել Սահմանադրության փոփոխություններից հետո

Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որեւէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:


Նախարարը, մասնավորապես, նշել է. «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ եւս մեկ անգամ պարզաբանում եմ.


Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռեւս ամռան ամիսներին շրջանառվել եւ նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։


Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք եւ լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:


-Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձեւավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում եւ բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:


-Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:


-Պատկերացրեք, որ ոչինչ եւ ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաեւ դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ եւ ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ:


-Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո եւ մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որեւէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաեւ հնարավոր ռիսկերի մասին):



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66147

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel