Փաշինյանը պատրաստ է ԼՂ հարցը քննարկել ՀՀ նախկին նախագահների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ, հնարավոր է, ինչ-որ պահի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ քննարկումներ ունենա ՀՀ նախկին նախագահների հետ:


«Եթե այդպիսի անհրաժեշտություն ծագի՝ ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում»,- ասաց նա այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կքննարկի ղարաբաղյան հիմնահարցը ՀՀ նախկին նախագահների հետ։


Բայց և ավելացրեց, որ նախկինում բանակցությունների մասին ամբողջ տեղեկատվությունն իր ձեռքի տակ է։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/66113